
Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի մասին ԱԺ ընդունած օրենքների փաթեթը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Այս փոփոխությամբ՝ Հանրապետության նախագահը զրկվել է խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավասությունից: Սա նշանակում է, որ խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունները կարող են կյանքի կոչվել ԱԺ նախագահի կողմից 7-օրյա ժամկետում հրապարակելուց հետո:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորների, ովքեր ընդհանուր առմամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են:
Մեկնաբանել