
Գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք. մահացել է 14 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 711-ով՝ ընդհանուր կազմելով 21 717: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
14 մարդ մահացել է: Պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 386 է:
Առողջացել է ևս 653 քաղաքացի և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 10 797-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 404 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:
Մեկնաբանել