
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 110-ի
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի՝ նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:
Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացածների թիվը 77 է: Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել