HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչը Արցախին է նվիրել հիվանդանոցային 57 ֆունկցիոնալ մահճակալ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Արցախում առողջապահական համակարգին է նվիրաբերել հիվանդանոցային 57 ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ: Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արձագանքելով COVID-19-ի բռնկմանը՝ ԿԽՄԿ-ն իր առաջնահերթություններից մեկն է դարձրել առողջապահական հաստատություններին օգնության տրամադրումը: Մի շարք հիվանդանոցներ ու Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը, վարակի տարածման դեմ պայքարի ու կանխարգելման նպատակով՝ ԿԽՄԿ-ից արդեն ստացել են անձնական պաշտպանական հանդերձանք, ախտահանիչ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի ու չորացնող մեքենաներ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter