HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Խաչատրյանն ու իր որդիները հայցադիմում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի դեմ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի դեմ հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասույան դատարան: Հայցվորները պահանջում են վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել:

Դիմելով դատարան Խաչատրյանները հայտնել են, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը 2020թ. ապրիլի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային գրառում այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով, պատրաստակամություն են հայտնել «վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը»:

Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, ապա ըստ հայցվորների՝ վարչապետի մամուլի խոսնակը գրել է, որ նրա բաժնեմասերի օտարումը ՀՀ օրենսդրությամբ, հնարավոր է միայն կառավարության համաձայնությամբ: Իսկ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Նշել է, որ այս դիրքորոշումն ուժի մեջ է նաև այսօր` ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Գագիկ Խաչատրյանն ու իր որդիները հենց այս գրառման մեջ պարունակող տեղեկություններն են համարում վիրավորանք և զրպարտություն, ինչն էլ հանդիսացել է հայցադիմումի հիմքը:

Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Մանե Գևորգյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական կայքի`Մանե Գևորգյանին պատկանող էջում, ինչպես նաև Կառավարության պաշտոնական կայքում «Ներողություն ենք խնդրում Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից:

Ինչպես նաև հերքել Գագիկ Խաչատրյանից և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ իրենց պնդումը: Մասնավորապես, Խաչատրյանները զրպարտություն են համարում  այն պնդումը, որ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին: Դատավորը հայցադիմումն ընդունել է վարույթ, սակայն դատական նիստի վերաբերյալ «Դատալեքս» տեղեկատվական պորտալում տեղեկություններ չկան:

Մեկնաբանություններ (1)

Первый
Надо поддержать их и закидать суды исками против Пашиняна. Ведь он, придя к власти, не сдержал ни единого своего обещания, а значит многих обманул. Продолжая находиться у власти, он решает только свои личные вопросы. https://www.scribd.com/document/465945982/Presentation-Public-Opinion-EnG Он больше не должен занимать кресло премьер-министра.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter