
Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի հաստատման հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են»
Կորոնավիրուսի հաստատման հայկական արտադրության ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստերը պատրաստ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։
Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»,- գրել է նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել