
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 771 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 771 նոր դեպք և 538 առողջացած։
Մահացել է 11 մարդ։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մահացած պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս գրանցվել է 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:
Մեկնաբանել