HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանե Թանդիլյան. «2019-ի պետական բյուջեում առկա բազմաթիվ ծրագրերի զգալի մասը էականորեն թերակատարվել է»

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի համոզմամբ` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը ծրագրային առոմով իներցիոն էր:

Այս մասին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն իր ելույթում ասաց պատգամավորը:

«Այո, ընթացիկ ծախսերի հաշվին որոշակիորեն ավելացել են թոշակները, աշխատավարձերը, որոշ ոլորտներում ավելացել են ծախսերը, սակայն ո՞րն է մեր սպասելիքը պետական բյուջեից։ 2019 թվականին պետական բյուջեում առկա բազմաթիվ ծրագրերի զգալի մասը էականորեն թերակատարվել է»,-ասաց Թանդիլյանը` հավելելով, որ չկա մի ոլորտ, որտեղ էական ռեֆորմներ են իրականացվել:

Թանդիլյանի խոսքով` ծախսերի որոշակի աճի հաշվին կատարվում են նախկիններից ժառանգած ծրագրեր, երբեմն` ավելի դանդաղ:

«Բյուջեի կատարողականի, ավելի ճիշտ՝ այս պարագայում չկատարողականի հիմնավորման մեջ կարմիր թելով անցնում է «չենք հասցրել» միտքը գրեթե բոլոր գերատեսչություններում, չենք հասցրել մրցույթ անել, չենք հասցրել չափորոշիչներ գրել, չենք հասցրել, բայց կանենք մյուս տարի»,-ասաց նա:

Թանդիլյանը կոչ արեց Կառավարությանը լինել ազնիվ և գրել այնպիսի ծրագրեր, որոնք ի զորու է կատարել: Նրա խոսքով` բյուջետային ծախսերի անարդյունավետությունն անդրադառնում է նաև տնտեսական աճի որակի, հետևաբար մարդկանց կյանքի որակի վրա: Թանդիլյանն անդրադարձավ նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը` համոզմունք հայտնելով, որ ըստ շատերի՝ կապիտալ ծախսերը միայն  շինարարությունն է:

«Այնինչ կապիտալ ծախսերը ներդրում են երկրի զարգացման համար, որը հնարավորություն է տալիս ստեղծել պայմաններ, ենթակառուցվածքներ մարդու զարգացման համար` որպես կրթված, առողջ ու ստեղծագործ»,-ասաց նա:

Թանդիլյանը հույս հայտնեց, որ խորացող ճգնաժամը կզգաստացնի իշխանություններին` առաջին հերթին ժամանակին արդյունավետ կառավարման իմաստով, օր առաջ իրականացնել բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել ճգնաժամի հետևանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter