HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ազատ դեմոկրատները» ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին չեն հրավիրել

Վաղը կառավարության նիստերի դահլիճում կայանալու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը: Հյուրերի թվում են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ համագումարին չեն հրավիրել միայն ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին:
«Այս վիճակը, որում Հայաստանը գտնվում է հենց իշխող կոալիցիայի պատճառով է: Մենք ընդդիմադիր կուսակցություն ենք, մեր համագումարում ի՞նչ ունեն ասելու կամ քննարկելու: Մենք մեր համախոհների հետ ուղիներ ենք փնտրում, թե ինչպես երկիրը այս վիճակից դուրս բերենք»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա չբացառեց, որ խորհրդարան անցնելու դեպքում կհամագործակցեն խորհրդարանական ուժերի հետ' օրենքների մշակման եւ ընդունման հարցերով: «Անցնենք խորհրդարան' կտեսնենք, թե համագործակցության ինչ եզր կա, մենք բոլորս էլ մտահոգ ենք այս երկրի ապագայով»,-ավելացրեց նախկին արտգործնախարարը:

Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե «Ազատ դեմոկրատներից» մեծամասնական ընտրապայքարում թեկնածու առաջադրելո՞ւ են: «Դեռ վերջնական որոշում չկա»,-պատասխանեց Ա. Արզումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter