HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում կտրուկ սրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ԱՄՆ-ում կրկին սրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 տիպի կորոնավիրուսով հիվանդության 35 900 նոր դեպք, ինչը հավասար է  ԱՄՆ-ում համավարակի պիկի ժամանակ (ապրիլ ամսին), գրանցված ցուցանիշին։ «Worldometer» կայքի տվյալների համաձայն ևս ցուցանիշը գերազանցել է 38 000-ը։ 

Առավել ծանր է վիճակը ԱՄՆ հարավում։ Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգները կարանտինային ռեժիմ են սահմանել հարավային նահանգներից ժամանող քաղաքացիների համար, այդ թվում Ալաբամա, Արկանզաս, Արիզոնա, Ֆլորիդա, Հավարային Կարոլինա և Տեխաս նահանգների։

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ համավարակի պատճառով առավել շատ տուժած շրջաններից ժամանածները կարող են իրենց հետ բերել վարակը։ «Պետք է նայել ճշմարտության աչքերին։ Ժխտումը կենսական ռազմավարություն չէ»,- հավելել է Կուոմոն։ Կարանտինային ռեժիմի խախտման համար օրինախախտները կտուգանվեն 2000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 5000 ԱՄՆ դոլար։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է գրեթե 2,4 միլիոնի։ Կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 122 000։ Միացյալ Նահանգները գլխավորում է այն երկրների ցանկը, որոնք ամենից շատն են տուժել կորոնավիրուսից։ Վերջին երկու շաբաթների ընթացքում նահանգների գրեթե կեսում գրանցվել է վարակման նոր դեպքերի կտրուկ աճ։ Փորձագետները սա բացատրում են սահմանափակող միջոցառումների ժամանակից շուտ թուլացմամբ։

Լուսանկարը՝ REUTERS/Lucas Jackson

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter