HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:

ԱԳՆ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախարար Մնացականյանը շնորհավորել է իր իրաքցի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ: 

Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս մարտահրավերների հասցեագրման ու բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերին և միջոցառումներին:

Նախարարներ Մնացականյանն ու Հուսեյնը գոհունակություն են հայտնել պատմական կապերով միահյուսված հայ-իրաքյան բազմադարյա հարաբերությունների կապակցությամբ և վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու այն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ 

ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու ժողովուրդներին և երկրներին մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իր իրաքցի գործընկերոջը՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորված ավանդական ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը: 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆուադ Հուսեյնը հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter