HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալվինա Գյուլումյան. «Եթե կգտնեն, որ այստեղ պետք է չլինեմ, չեմ պատրաստվում ուժով դա անել, ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար»

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը աշխատանքի է գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չկա համապատասխան իրավական ակտ` իր լիազորությունների դադարեցման մասին:

Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գյուլումյանը:

«Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի մեզանից յուրաքանչյուրին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին`ստացվում է չի պատրաստվում դատարանի շենքից հեռանալ, Գյուլումյանը պատասխանեց.

«Դատարանի շենքից հեռանալ-չհեռանալը խնդիր չեմ համարում, վերջին երեք ամիսներին պանդեմիայի ընթացքում մենք դատարանի շենքում եղել ենք դեպքից դեպք: Ինչ վերաբերում է պաշտոնին, սա դատարան է, ընդ որում կոլեգիալ մարմին է համարվում, և բնականաբար եթե կգտնեն, որ այստեղ պետք է չլինեմ, ես չեմ պատրաստվում ուժով դա անել, ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումին, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության վիճարկմանը, Գյուլումյանն ասաց` դիմումից տեղյակ չէ, քանի որ նոր է աշխատանքի գալիս:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ ըստ նախագծի` ընդհանուր առմամբ առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորներին է այն վերաբերում, իսկ ինքը պաշտոնավարել է նաև մինչ 2014 թվականը, Գյուլումյանն ասաց.

«Իմ նախորդ պաշտոնավարումից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել, այդ դեպքում պետք է գրեին` բոլոր ժամանակներում պաշտոնավարած, եթե նախկինն էլ պետք է հաշվեին, երկրորդ ընտրվելուց էլ ինչի էի երդվում, կասեին` մի անգամ արդեն ընտրվել ես, արի, պաշտոնավարի»:

Գյուլումյանը վերահաստատեց` համապատասխան ակտը լինելու դեպքում այն կբողոքարկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter