HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայի բնակչության 20 %-ն ունեն կորոնավիրուսի հակամարմին. Մոսկվայի քաղաքապետարան

Մոսկվայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ, որոնք մասնակցել են կորոնավիրուսի հակամարմնի թեստավորմանը, ունի իմունիտետ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցերով տեղակալ Անաստասիա Ռակովան։

Խոսքը կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առկայության վերաբերյալ մոսկվացիների հետազոտության երրորդ փուլի մասին է, որն իրականացվել է հունիսի 5-18-ն ընկած ժամանակահատվածում։ «Թեստավորմանը մասնակցել է Մոսկվայի ավելի քան 90 000 բնակիչ։ Կարելի է ասել, որ պոպուլյացիոն իմունիտետը շարունակվում է ձևավորվել և այսօրվա դրությամբ Մոսկվայի բնակչության մոտ 20 %-ը ունի այդպիսի իմունիտետ»,- մեկնաբանել է Ռակովան՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության հակամարմնի առկայության ուսումնասիրման շուրջ մեկ միլիոն թեստ։

Հունիսի կեսերին հաղորդվել էր, որ COVID-19-ի նկատմամբ իմունիտետ հայտնաբերվել էր թեստ հանձնած Ռուսաստանի 650 000 բնակիչներից 14 %-ի մոտ։ Նշվում էր, որ թեստավորվածների 88 %-ը գտնվում են Մոսկվայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի հակամարմին հայտնաբերվել էր բժիշկների 32,4 %-ի մոտ։

Դրանից մեկ ամիս առաջ էլ Մոսկվայի իշխանությունները հայտարարել էին քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հակամարմնի առկայության անվճար զանգվածային թեստավորման մասին։ Քաղաքի բնակիչներն ստացել էին հրավեր՝ մասնակցելու արյան հանձնման գործընթացին։

Վերջին տվյալների համաձայն՝ Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 217,7 հազար դեպք, որոնցից շուրջ 142 հազարն ապաքինվել են, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3694-ի։

Լուսանկարը՝Кирилл Зыков / АГН «Москва»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter