
Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 հոգի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի տվյալներով՝ 662 հոգի կորոնավիրուսով է ախտորոշվել։
Վարակակիրների ընդհանուր թիվը 23909 է։ Մահացել է 10 հոգի, մահերի ընդհանուր թիվը 420 է։ Այլ պատճառով մահացել է 1 հոգի, նման դեպքերի թիվը 133 է։
Առողջացել է ևս 762 մարդ, ընդհանուր՝ 12911 մարդ։ Այս պահին բուժումը շարունակում է 10445 հոգի։ Մինչ օրս արվել է 107108 թեստ, երեկվա թեստերի թիվը 2062։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել