HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսով վարակված անձը տաքսի ծառայություններ է մատուցել. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։

Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։

Մեքենան էլ կնիքվել է և չի շահագործվում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։

Միջոցառումներ են ձեռնարկվում նրա ծառայություններից օգտված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարգելի՜ քաղաքացիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար՝ գիտակցմամբ, որ դա միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու համար։ Այս համատեքստում ոստիկանության տարաբնույթ միջոցառումները շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter