HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բավարիան ներդնում է կորոնավիրուսի անվճար թեստավորում բոլոր քաղաքացիների համար

Բավարիան դարձել է Գերմանիայի առաջին դաշնային հողը, որը ներդրել է կորոնավիրուսի անվճար թեստավորում բոլոր քաղաքացիների համար, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիներն ունեն COVID-19-ի ախտանիշներ և պատկանում են արդյոք ռիսկային խմբի։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ 

Բավարիայի առողջապահության նախարար Մելանի Հումլը հունիսի 28-ին հայտարարել է թեստավորման օգնությամբ «կորոնավիրուսի հաղթահարման» արշավ։ Նրա խոսքերով՝ Բավարիայի բոլոր քաղաքացիներին տեղական իշխանությունները կառաջարկեն թեստավորվել, նույնիսկ նրանց, ում մոտ առկա չեն ատիպիկ թոքաբորբի ախտանիշներ։ Եթե հիվանդանոցները թեստավորման ծախսերը չվերցնեն իրենց վրա, Բավարիայի իշխանությունները կփակեն բոլոր ծախսերը։

Այս նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է այն խմբերին, որոնք գտնվում են վտանգի առաջնային օղակներում։ Վերջիններիս թվում են ծերանոցները, հաշմանդամների համար նախատեսված հաստատությունները և այլն, ինչպես նաև ուսուցիչներն ու դաստիարակները։ Հատուկ ուշադրություն կդարձվի սպանդանոցների և մսամթերքի կոմբինատների աշխատակիցների թեստավորման վրա։ Պատճառը Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողի «Tönnies» մսակոմբինատում առաջացած կորոնավիրուսի բռնկումն էր։

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը այսպես է արտահայտվել Բավարիայի իշխանությունների նախաձեռնության վերաբերյալ. «Ուղղակի շատ թեստավորումը լավ է հնչում, բայց եթե այդ գործողությունները չլինեն պարբերաբար, ապա նպատակային չէ այս նախաձեռնությունը»։

Լուսանկարը՝ DPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter