HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը վերսկսել է Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործի քննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր պետք է հրապարակեր «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործով դատավճիռ, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը որոշել է վերսկսել գործի քննությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Պաշտպանը նշեց, որ գործի վերսկսման պատճառը Լևոն Գասպարյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում դատավածության վերաբերյալ տեղեկատվության բացակայությունն է։ Թեև գործը դատարան ուղարկելու օրվա դրությամբ, ըստ առկա տեղեկանքի, Գասպարյանը նախկինում դատվածություն չի ունեցել՝ դատաքննությունը տևել է շուրջ երեք տարի, և դատարանում առկա չէ տեղեկանք՝ արդյոք վերջին երեք տարիների ընթացքում նույնպես Գասպարյանը չի ունեցել դատավածություն։ Դատարանը վերը նշված տեղեկանքը ստանալուց հետո նորից կհեռանա խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ  Լևոն Գասպարյանը մեղադրում է 2017թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Երևանի Կոնդ թաղամասում լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը բռնությամբ խոչընդոտելու մեջ։ Նա ընդունում է, որ հեռախոսը վերցրել է Գաբրիելյանի ձեռքից, բայց պնդում, որ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն չի գործադրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter