HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

«Դեսպան Դեյվիդ Մորանը ողջունել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներով Միացյալ Թագավորության դեսպանությունը կարողանում է իր նպաստը բերել համավարակի տարածման ռիսկի նվազեցմանը և նմանատիպ մարտահրավերների դեմ ակտիվ պայքարում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter