HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սլովենիայում քաղաքական ճգնաժամ է. պատճառը դիմակների և թոքերի օդափոխման սարքերի սկանդալային գնումն է

Սլովենիայի կառավարությունը հայտնվել է քաղաքական ճգնաժամի մեջ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ձեռքբերված պաշտպանիչ միջոցների գնումների հետաքննության պատճառով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Հունիսի 30-ին՝ երեքշաբթի օրը հրաժարական է տվել ներքին գործերի նախարար Ալեշ Հոյսը։ Նույն օրը տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարար Զդրավկո Պոչիվալշեկը ձերբակալվել է՝ մեղադրվելով պաշտպանիչ միջոցներ և թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ արտադրող մի շարք ընկերություններին հովանավորելու մեջ։ Վերջիններս մեղադրվում են նաև անորակ արտադրանք թողարկելու մեջ։

Գնումների հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության առանձին բաժանմունք։ ՆԳՆ պաշտոնազրկված ղեկավար Ալեշ Հոյսը հետաքննությունն անվանել է «քաղաքական շարժառիթ ունեցող» և հայտարարել, որ դրա մասին իմացել է միայն երեքշաբթի օրը։

Այս տարվա մայիս և հունիս ամիսներին Լյուբլյանայում մի քանի անգամ տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականը։ Ցույցերին մասնակցել են Սլովենիայի հազարավոր քաղաքացիներ։ Մայիս ամսվա առաջին բողոքի ցույցերը, որոնք անց էին կացվում «Պատշգամբներից դեպի հեծանիվներ» կարգախոսով, կազմակերպվել են «Լյուբլյանայի անարխիստական նախաձեռնություն» միավորման կողմից՝ հասարակական մի քանի կազմակերպությունների աջակցությամբ։ Ցուցարարները բողոքի ցույցերին մասնակցել են հեծանիվներով։

Լուսանկարը՝ SIPA USA/PA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter