HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: 

Ըստ Առողջապահության նախարարության մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած։

Մահացել է 6 մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են՝ 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter