HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլայն, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները հարմարեցվելու են թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:

Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել:

Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

Թատրոնի ֆեյսբուքյան էջում կներկայացվի առցանց հարցազրույցների շարք բեմադրիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter