HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարետատունը հրապարակել է վարակակիրների տեղորոշումն իրականացնող ծրագիրը մշակողների անունները

Երեք ամիս շարունակ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջը մերժելուց հետո պարետատունը վերջապես հրապարակել է այն ծրագրավորողների անունները, որոնք մշակել են կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով գործարկված՝ հեռախոսազանգերի միջոցով տեղորոշման համակարգը։

Հիշեցնենք, որ տեղորոշման միջոցով պարետատունը պարզում է վարակակիրների հետ շփված անձնաց շրջանակը, նրանց իննքամեկուսացման հրահանգ տալիս եւ վերահսկում, որպեսզի այդ ռեժիմը չխախտվի։

Իր մերժումը պարետատունը հիմնավորում էր նրանով, թե ծրագիրը մշակած հայ կամավոր ծրագրավորողները ցանկացել են անհայտ մնալ, ինչը է'լ ավելի մեծ տարակուսանք էր առաջացրել տեղեկատվական անվտանգությամբ եւ անձնական տվյալների պաշտպանությամբ մտահգված փորձագետների եւ քաղաքացիների շրջանում։

Եվ ահա այսօր EVNReport.am-ին պարետատունը տրամադրել է ծրագիրը ստեղծած ինը մասնագետների անունները՝ նշելով, թե «արդեն ստացել են ծրագրավորողների համաձայնությունը՝ իրենց անունները հրապարակելու»: Նրանք են՝ Հարություն Մարտիրոսյան, Նարեկ Բաղդասարյան, Սևակ Ղազարյան, Հովհաննես Սարգսյան, Գուրգեն Դանիելյան, Լիլյա Ղուկասյան, Հայկ Ավետիսյան, Արմեն Սանասարյան, Մաքսիմ Ադամյան: 

«Հետքն» այս ծրագրի առնչությամբ մի շարք հարցեր, այդ թվում՝ ծրագիրը մշակողների վերաբերյալ, պարետատանն ուղղել էր դեռեւս մայիս ամսին եւ ստացել ոչ սպառիչ պատասխան։

Այդուհանդերձ, չնայած թե' «Հետքին», թե' EVNReport.am-ին տրված հավաստիացումներին, առկախ են մնում այդ ծրագրի անվտանգությանն ու աուդիտին առնչվող հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter