HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին և ներկա պաշտոնյա եղբայրների հարազատների հէկը սահմանվածից ավելի ջրառ է իրականացրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները «Եղեգհէկ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» փոքր հէկում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ են հայտնաբերել:

Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով Ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։

Հաշվարկվել է 3.813.821 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հարուցվել է վարչական վարույթ։

Այս հէկը գտնվում է Եղեգիս գետի վրա, Շատին գյուղի վարչական տարածքում: Դրվածքային հզորությունը 1900 կՎտ է: Շահագործման լիցենզիա ստացել է 2014 թվականին:

«Եղեգհէկ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» փոքր հէկ-ում բաժնետեր են նախկին և ներկա իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած եղբայրներ Խաժակ և Սուրեն Կարայանների հարազատները` մայրը և մորեղբայրը: Նրանք միասին տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսին:

Հիշեցնենք, որ Խաժակ Կարայանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր մինչև 2016թ.-ը, իսկ դրանից հետո և մինչ օրս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենն է:

Սուրեն Կարայանը ֆինանսների նախկին փոխնախարար, այնուհետև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալն էր, 2016թ.-2018թթ. եղել է էկոնոմիկայի նախարար (տնտեսական զարգացման և ներդրումների նախարար): Այժմ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Կարայան եղբայրներն ու մայրը հաշվառված են նույն հասցեում: 

Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` «Եղեգհէկ» ՍՊԸ-ում Կարայանների մայրը` Սոֆիկ Նապոլեոնի Վարդանյանը, 21 % բաժնեմաս ունի, մորեղբայրը` Հրաչիկ Նապոլեոնի Վարդանյանը` 39 %:

30 % բաժնեմասն էլ Ռոբերտ Օխանյանինն է, որը մեր ընթերցողներին հայտնի է դեռևս Թռչկանի ջրվեժի հաշվին հէկ կառուցելու պատմությունից:

Եվս 9 %-ի բաժնետերն էլ շատինցի Արմեն Առաքելյանն է: Վերջինս 2017-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։ Արմեն Առաքելյանի մեկ այլ հէկի մասին ավելի վաղ գրել ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter