HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսով վարակակվածների թվով Հնդկաստանն առաջ է անցել Ռուսաստանից

Հնդկաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի գրեթե 700 000 դեպք։ Այդ ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում երրորդն է եւ առաջ է անցել Ռուսաստանից։

Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, որն իրական ժամանակում վարում է կորոնավիրուսի վիճակագրությունը, հուլիսի 6-ի դրությամբ Հնդկաստանում գրանցվել է COVID-19 տիպի կորոնավիրուսի ավելի քան 697 000 դեպք, մահացել 19,6 հազարը։

Առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը կազմում է 2,8 միլիոն, իսկ կորոնավիրուսից մահացել է գրեթե 130 000 մարդ։ Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ կորոնավիրուսով հիվանդ է 1,6 միլիոն մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 64 000-ը։

Հուլիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 330 նոր դեպք, 162 մարդ էլ առողջացել է։ Մահացել է 7 քաղաքացի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է: Այդպիսով, մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 11,4 միլիոն մարդ, մահացել՝ 534 հազարը։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 6 միլիոնը։

Լուսանկարը՝ «PTI»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter