HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը կորոնավիրուսի պատճառով կրկին փակել է ակումբներն ու մարզասրահները

Իսրայելի իշխանությունները կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով որոշել են փակել երկրի բոլոր բարերը, ակումբներն ու մարզասրահները։ Այդ մասին գրում է «The Jerusalem Post»-ը։

Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել փակել նաեւ բոլոր սինագոգները, սակայն ավելի ուշ հրաժարվել են այդ մտքից, փոխարենը սահմանվել է հատուկ կարգ, համաձայն որի՝ սինագոգում միաժամանակ գտնվողների թիվը չի կարող գերազանցել 19-ը։ Ռեստորաններում գտնվող այցելուների թիվն այսուհետ չի կարող գերազանցել 20-ը, իսկ դրանց բացօթյա հատվածներում կարող է գտնվել մինչև 30 մարդ։

Դեռ այս տարվա մարտին Իսրայելի իշխանությունները կարանտինային խիստ սահմանափակումներ էին մտցրել երկրում, որի արդյունքում մայիսի սկզբին 9 միլիոն բնակչություն ունեցող երկիրը գրեթե կարողացել էր հաղթահարել կորոնավիրուսը։ Յուրաքանչյուր օր նոր վարակակիրների թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը։

Մայիսի վերջին Իսրայելում չեղարկվել էին կազմակերպությունների գործունեության և զանգվածային միջոցառումների անցկացման արգելքները։ Պահպանվել էր միայն դիմակների կրման ռեժիմը։ Արդյունքում, հունիսին նոր դեպքերի թիվը կտրուկ աճել էր։ Վերջին օրերին նոր վարակվածների թիվն օրական հասնում է մոտ 1000-ի։ 

Ընդհանուր առմամբ, Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք, մահացել` 332 մարդ։

Լուսանկարը՝ REUTERS/ Amir Cohen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter