HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատախազության և պաշտպանների բողոքները

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատախազության և նրա  պաշտպանների բողոքը։

Դատախազությունը պահանջում է  վերացնել Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշումն ու կալանավորել նրան։

Դատավոր Ռոբերտ Պապոյանը, թեև գտել է, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմք առկա չէ, դատական ակտում նշել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը։ Պաշտպանները դատական ակտը բողոքարկել են այս՝ հիմնավոր կասկածի առկայության մասով։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողներին կաշառք տալը։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցում։ Նա կորոնավիրուսով  է ախտորոեշվել, չի նեկայացել բողոքների քննության գործով Վերաքննիչ  քրեական դատարանի առաջին դատական նիստին, որը նշանակվել էր հուլիսի 2-ին և հետաձգվել, քանի որ կողմերը գործի ամբողջական նյութերին ծանոթ չէին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter