HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ որոշեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ մերժել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը որոշել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև համաձայնության տվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, որից հետո Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։ Դատարանը  գործով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել հունիսի 19-ին։

Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա հայտարարել է, որ իր նմատմամբ քաղաքական հետպնդում է սկսվել այն բանից հետո, երբ դիրքորոշում է հայտնել, որ Կառավարության կազմը 100%-ով պետք է հրաժարական տա։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter