HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրալիան կորոնավիրուսի պատճառով վեցշաբաթյա սահմանափակումներ է մտցրել Մելբուռնում

Ավստրալիայի իշխանությունները COVID-19 տիպի կորոնավիրուսի պատճառով վեցշաբաթյա սահմանափակումներ են մտցրել Մելբուռնում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Հուլիսի 7-ին Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ մեգապոլիսի ավելի քան 5 միլիոն բնակիչ ստիպված կլինի առնվազն մեկուկես ամիս մնալ տանը՝ հավելելով, որ լոքդաունը կսկսվի երեքշաբթի լույս չորեքշաբթի կեսգիշերին։

Վերջին օրերին Ավստրալիայի մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքում՝ Մելբուռնում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք։ Էնդրյուսի խոսքերով՝ վարակվածների այդչափ մեծ թվաքանակի պարագայում, արդեն անհնարին է հետևել վարակի շղթաներին։ «Մենք չենք կարող ձևացնել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամն ավարտվել է։ Սրանք անընդունելի բարձր թվեր են։ Ոչ ոք չէր ցանկանա հայտնվել այդպիսի իրավիճակում։ Ես գիտեմ, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում կլինեն ահռելի կորուստներ։ Սա կլինի խոշոր մարտահրավեր։ Սակայն այլընտրանքային տարբերակ չկա»,- լրագրողներին հայտարարել է Էնդրյուսը։

Դպրոցականների մեծ մասը կվերադառնա հեռավար ուսուցման։ Ռեստորանները կաշխատեն միայն առաքման տարբերակով։ Չնայած նրան, որ լոքդաունը կտարածվի միայն Մելբուռնի վրա, կեսգիշերից սկսած Վիկտորիա նահանգը կփակի իր սահմանները Ավստրալիայի մյուս նահանգների համար։ Ոստիկանությունը և զինվորականները պարեկություն են անելու սահմանային անցակետերում, իսկ անօդաչու թռչող սարքերը հսկելու են այն նահանգների հետ սահմանագիծը, որտեղ հնարավոր է եղել կորոնավիրուսի տարածումը վերահսկել։

Լուսանկարը՝ AAP Image/James Ross/via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter