HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք. մահացել է 18 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 535-ով՝ ընդհանուր կազմելով 29 820: Նախօրեին կատարվել է 2083 թեստ: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

18 մարդ մահացել է: Բուժառուները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 521 է:

Առողջացել է ևս 520 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 17 427-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 708 քաղաքացի:

Արձանագրվել է մահվան ընդհանուր 164 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter