
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս հայտնեց, որ փոխնախարարը հրավիրված է եղել նիստին, սակայն հարգելի պատճառով բացակայում է:
«Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, և ոնց որ թե հաջող ընթացք ունենք` առողջացածածները գնալով շատանում են»,- ասաց Քոչարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել