HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահը վստահեցնում է` մեկուսացման ցուցում ստացած բոլոր պատգամավորները մեկուսացած են

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով արտահերթ նիստի օրակարգի զեկուցող Սիսակ Գաբրիելյանին, ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորների մի մասը վարակված է, մեկ այլ մասը` մեկուսացած, ու այս պայմաններում իրենք նիստ են հրավիրել:

«էստեղ հավաքվել ենք քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը հասկանալի չէ, առնվազն 90 տոկոսը սեպտեմբերին կարելի էր հանգիստ քննարկել»,- ասաց նա:

Գաբրիելյանը նախագծերի ոչ հրատապությանը չհամաձայնեց` ասելով, որ խորհրդարանը դեռևս արձակուրդում չէ: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ մեկուսացած պատգամավորներ են եկել նիստին, Գաբրիելյանն ասաց, որ եթե նման տեղեկություն ունի, ապա պետք է անունները հանրայնացնի:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց` բոլոր այն պատգամավորները, որոնք մեկուսացման ռեժիմում են, մեկուսացած են, այն պատգամավորները, որոնք արդեն բուժվել են, ինչպես Կարինե Պողոսյանը, մասնակցում են նիստին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն նախագծի հետ, որով առաջարկվում էր դիմակներ չդնելու համար տուգանքը բարձրացնել: Սիսակ Գաբրելյանն ասաց` այն այս պահին շրջանառությունից հանված է, սակայն չբացառեց, որ որևէ պատգամավոր կրկին նման նախագիծ ներկայացնի:

Այնուհետև օրակարգը հաստատվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter