
Շնչառական հիվանդություն և սրտային անբավարարություն ունեցողները հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հնարավորություն է տրվում հանրային բաց տարածքներում դիմակ չկրել, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող փաստաթուղթ.
«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»,- ասվում է պարետի որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել