HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գուրգեն Եղիազարյան. «ՀԱԿ-ը 3 օրում կգտնի այն սրիկային, ով վաճառել է ոսկին»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի նախընտրական այն 5 խոստումները, որոնք նա չի իրականացրել: Վերջինս նախագահին մեղադրում է, որ չկա նրա խոստացած հանդուրժողականությունը և բազմակարծությունը, հնարավորություն յուրաքանչյուր նորաստեղծ ըտանիքի համար բնակարան և մեքենա ձեռք բերել, կենսաթոշակային բարեփոխումները չեն ապահովում արժանապատիվ կյանք, չկա փոխադարձ հարգանք և սեր:

Հինգերրդ կետը, ըստ Եղիազարյանին, այն է, որ խոստման համաձայն՝ ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը պետք է լինեին ամենամեծ պահանջարկ վայլող արժեքները, իսկ առկա վիճակը, Գ. Եղիազարյանի գնահատմամբ, «կազուս» է, միջազգային նորմերի խախտում, փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում:

Մյուս բանախոսի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով, եթե նախագահի բոլոր ծրագրերն իրականություն դարձած լինեին, կլիներ իդելական երկիր, «այն երկիրը, որ ուզում ենք տեսնել»: Նրա կարծիքով՝ այս ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ արտաքին մարտահրավերներ ու ներքին բարդույթններ, որոնց մասին ընդդիմությունը լռում է, իսկ հանդուրժողականության և բազակարծության մթնոլորտը ձևավորվել է հենց իրենց օրոք:

Կ. Աճեմյանն անդրադարձավ նաև ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին: Այն տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, որոնց մի մասը, ըստ պատգամավորի, «պարզունակ» էր: Աճեմյանի կարծիքով՝ նախագահի ելույթը բովանդակալից էր, հագեցած, տարբերվում էր նմանատիպ բոլոր ելույթներից: Բացի դրանից՝ նախագահն անդրադարձել է թե բացթողումներին ու ձեռքբերումներին, թե առաջիկա ծրագրերին:

Կարինե Աճեմյանը համոզված է, որ այս տարիներին իշխանությանը հաջողվել է արտաքին և ներիքն խնդիրները հաղթահարել այնպես, որ չլինեն ցնցումներ, այն դեպքում, երբ «առկա է համաշխարհային ճգնաժամի հանգամանքը»:

Գ. Եղիազարյանի կարծիքով էլ՝ համաշխարհային ճգնաժամը չէր կարող վնասել Հայաստանին, քանի որ Հայաստանը չունի տնտեսություն:

«Վարչապետը, որը սուսիկ-փուսիկ մեզ չի ասում, թե ում վաճառեց մեր տոննաուկես ոսկին, որից հետո ոսկին 8 անգամ թանկացավ»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը 3 օրում կգտնի «այն սրիկային, ով երկրի ռեսուրսը՝ ոսկին, վաճառել է» և կգտնի, թե ում է «վաճառել գողը» ոսկին:

ՀԱԿ ներկայացուցիչը խիստ վրդովված էր. ցանկացած հարցի դեպքում նա կրկին բարձրացնում էր Հայաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրը:

Կ. Աճեմյանը նշեց, որ երիտասարդ ընտանիքներին տրամադրվում են հիպոթեքային տարբեր վարկեր, իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք, սակայն, դեռ բավարար չեն: Ծրագրեր են իրականացվում նաև ազգային փոքրամասնությունների համար, և վերջիններս գոհ են: Նա հավելեց, որ չնայած Հայաստանի տնտեսությունը շատ լավ վիճակում չէ, բայց առաջընթաց կա:

«Մենք գնում ենք ընտրությունների, որ ժամ առաջ պրծնենք այս իշխանություններից»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը:

Իսկ Կ. Աճեմյանի այն դիտարկմանը, թե պետք չէ մանր խնդիրներից կառչել, այլ պետք է սիրել Հայաստանն ու Ղարաբաղը, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ ինքը «սիրում է բոլոր ղարաբաղացիներին և 25 տոկոսով ղարաբաղցի է, բայց ատում է բոլոր այն ղարաբաղցիներին, որոնք եկան, իմ երկրի հերն անիծեցին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter