HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 526 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով:

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 526 է, առողջացածներինը՝ 573։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են՝ 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter