
100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։
«Երեւանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում», - նշված է գրառման մեջ:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել