HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում բոլոր սահմանափակումների չեղարկման մասին

Մոսկվայի քաղաքապետարանը հայտարարել է հուլիսի 13-ից բոլոր տեսակի սահմանափակումների չեղարկման մասին, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։ Այդ մասին իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Նախկինի պես չի թույլատրվի բաց տարածություններում զանգվածային միջոցառումների իրականացումը, քանի որ այդ պայմաններում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը»,- նշել է Մոսկվայի քաղաքապետը։

Հուլիսի 13-ից մայրաքաղաքային իշխանությունները չեղարկում են նաև կրթական հաստատությունների աշխատանքների սահմանափակումները։ Այսուհետ դպրոցականները և ուսանողները կկարողանան հանձնել քննությունները առկա տարբերակով։ Բացի այդ, հաջորդ շաբաթվանից կրկին կգործեն ատրակցիոնները, կվերագործարկվեն մշակութային կենտրոններն ու խմբակները։

Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայում կչեղարկվի նաև փողոցներում դիմակների կրման պարտադիր պահանջը, սակայն քաղաքացիները կշարունակեն դիմակներ կրել հանրային տրանսպորտում, պոլիկլինիկաներում և խանութներում։

Կինոթատրոնները կբացվեն օգոստոսի 1-ից, սակայն կպահպանվեն կինոդահլիճների նստատեղերի միայն 50 %-ը։ Նույնը վերաբերում է նաև սպորտային հանդիպումներին։ Մայրաքաղաքային իշխանությունները թույլատրել են տրիբունաներում գտնվող երկրպագուների թիվը 10 %-ից բարձրացնել 50 %-ի։ 

Լուսանկարը՝ Mikhail Tereshchenko / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter