HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք. մահացել է 11 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 557-ով՝ ընդհանուր կազմելով 30 903: Նախօրեին կատարվել է 2050 թեստ: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

11 մարդ մահացել է: Բուժառուները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 546 է:

Առողջացել է ևս 709 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 18 709-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 471 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter