
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։
Առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել