
Ադրբեջանի զինված ուժերը արկեր են արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան
16:37
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։
16:29
Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին գրառում է արել Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ նշել, որ տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։
Լուսանկարը՝ «Անի» հետազոտական կենտրոնի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել