HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրիտանական Հիթրոու օդանավակայանի ղեկավարը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի

Ավիացիոն արդյունաբերությունը պետք է պատրաստվի այն իրավիճակին, որ կորոնավիրուսի պատճառով կարանտինային սահմանափակումները ժամանակ առ ժամանակ ներդրվում են աշխարհի տարբեր երկրներում։ Այդ մասին «Financial Times»-ին հայտարարել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրեն Ջոն Հոլանդ Քեյը։ Նրա խոսքերով՝ ներկայումս Հիթրոուն դիտարկում է հիվանդության նոր բռնկումների նկատմամբ արձագանքի տարբերակներ, որոնք կարող են առաջանալ սահմանափակումների վերացումից հետո։ 

Հոլանդ Քեյն ընդգծել է, որ COVID-19-ի պատվաստանյութի մշակումը կարող է տևել մի քանի տարի։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կառավարությունը և ավիացիոն արդյունաբերության ներկայացուցիչները մշակեն գործողությունների պլան, որը հիվանդության նոր ալիքի պարագայում հնարավորություն կտա խուսափել թռիչքների ամբողջական արգելքից։

«Քանի որ ամբողջ աշխարհում ի հայտ են գալիս պարբերական բռնկումներ, մենք պետք է մտածենք ամբողջական կարանտինի վերադարձի այլ տարբերակի մասին։ Պետք է լինի այլընտրանք, որն ուղղակիորեն կդառնա մեր կենսակերպի մի մասը, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսենք հենց հիմա»,- նշել է Հոլանդ Քեյը։ 

Մեծ Բրիտանիայի խոշորագույն օդանավակայանը բրիտանական կառավարությանը կոչ է անում ամբողջ աշխարհի օդանավակայանների համար մշակել ընդհանուր թեստավորման ստանդարտ։ Հոլանդ Քեյը նաև նշել է, որ օդանավակայաններում հիվանդության դեմ պայքարի կարևորագույն միջոցների շարքում են ճանապարհորդների և աշխատակիցների կողմից դիմակների պարտադիր կրումը, օդանավակայաններում և ինքնաթիռներում առավել ինտենսիվ մաքրությունն ու ախտահանումը, ինչպես նաև ամենուրեք ախտահանիչ միջոցների տեղադրումը։

Լուսանկարը՝ AP Photo/Matt Dunham

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter