HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Կարապետյան. «Մենք ունակ ենք Ադրբեջանի տարածքում ցանկացած տարածք խոցելու»

Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստացած ապտակից դասեր չի քաղել, պատասխանը լինելու  է ցավոտ:

Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը:

«Երեկ ամբողջ օրը ընթացող մարտերի ընթացքում մեր զինված ուժերը ձեռնպահ մնացին խաղաղ բնակավայրերի ուղղությամբ որևէ արկ արձակելուց, ռազմատեխնիկայի և ինժեներական կառույցների ուղղությամբ էր կրակը: Ցավոք սրտի, մենք ստիպված ենք լինելու պատասխանել, պատասխանել շատ ցավոտ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Կարապետյանը և Սիփան Փաշինյանը սահմանամերձ Մովսես համայնքում էին:

Կարապետյանի խոսքով` Ադրբեջանն առաջնագծում կիրառում է հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացում դիրքերի ուղղությամբ:  Պատգամավորը հիշեցրեց նաև, որ քիչ առաջ թիրախավորվել է նաև Տավուշի մարզի Չինարի գյուղը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն Հայաստանի զինված ուժերը ստիպված են լինելու պատասխանել:

«Մենք երկու տարի անդադար կրկնում ենք,  որ Արցախյան հակամարտության միակ լուծումը բանակցությունների սեղանն է, մենք երկու տարի անընդհատ ասում ենք, որ խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, պատրաստ ենք նստել, խոսել, բանակցել, բայց միևնույն ժամանակ ասում ենք` պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի` Ադրբեջաանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականությունից կտրվել է:

«Հայկական բանակը վերջին երկու տարում, մեղմ ասած, փոխվել է, մենք ունակ ենք Ադրբեջանի տարածքում ցանկացած տարածք խոցելու, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ խոցելու: Այս արկածախնդրությունը Ադրբեջանի համար անդառնալի հետեւանքներ է ունենալու. 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու, համակերպվեք էն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»,-եզրափակեց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ հայկական զինված ուժերը մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել, որոնցից մեկը` կամիկաձե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter