HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը լրագրողներին թույլ չի տալիս Բերդ մտնել

Տավուշի մարզի Բերդ քաղաք տանող ճանապարհին ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս լրագրողներին մուտք գործել քաղաք: Այս մասին Տավուշի մարզից հայտնեցին «Հետքի» թղթակիցները:

Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին.

«Իզուր էլ գնացել են, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել ԶԼՄ-ների մասով»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ՊՆ-ի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:

ՊՆ-ն կոչ էր արել ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter