
Գրանցվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք. մահացել է 11 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 515-ով՝ ընդհանուր կազմելով 33 005: Նախօրեին կատարվել է 2418 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
11 մարդ մահացել է: Բուժառուները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 592 է:
Առողջացել է ևս 619 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 21 348-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 876 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:
Մեկնաբանել