HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյան. «Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում»

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտագ Բեգլարյանը անդրադարձել է նախօրեին Ադրբեջանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանում տեղի ունեցած՝ պատերազմի կոչերով ու հայատյաց կարգախոսներով հանրահավաքները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ երկրում հայատյացության խորքայնությունն ու մեծ ծավալները:

Սակայն գլխավոր ինտրիգն այն էր, որ Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում, և կուտակված ատելությունն ու կիրառվող «ղարաբաղյան» խաղաքարտը գնալով ավելի ու ավելի են դուրս գալիս առաջնահերթորեն հենց իրենց դեմ:

Հ.Գ. Հետաքրքիր է բազմամարդ հանրահավաքներից օրեր անց վերլուծել այնտեղ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու ծավալները և դրանց ազդեցությունը առաջնագծի ու տնտեսության վրա... Չեմ զարմանա, որ պետական քարոզչամեքենան մեղադրի հայերին կորոնավիրուսի տարածման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter