HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց այսօր քննարկված նախագծերը: ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությունն ընդունվեց 80 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծի համահեղինակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց` ասելով, որ քննարկվող բոլոր հարցերը առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվեն: Այս փոփոխություններով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին գրավոր քվեարկելու հնարավորություն է ընձեռվելու: Պատգամավորներից շատերը, այդ թվում ԱԺ խոսնակը, այն կարծիքին էին, որ նման հնարավորություն պետք է տրվի միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորներին, որպեսզի օրենքի այս դրույթը չչարաշահվի:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքում ևս մեկ փոփոխություն կատարելու նախաձեռնություն, վերջինիս հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն է: Այն ևս ընդունվեց 80 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծերի փաթեթում ներկայացված է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխությունը:

Նախագծի հեղինակի հիմնավորմամբ` նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել համալրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնը: Ընդդիմությունը, սակայն, այն որակեց որպես հետընթաց, քանի որ կոնսենսուսով թեկնածու ընտրելու փոխարեն այդ լիազորությունը պահվելու է ԱԺ նախագահին:

Առաջին ընթերցմամբ փոփոխություն կատարվեց նաև Աշխատանքային օրենսգրքում, այն ընդունվեց 91 կողմ,1 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այս փոփոխությունը հնարավորություն է ընձեռել ևս մեկ անգամ երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter