HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը 50-ից ավել հրետանային արկեր են արձակել հայկական բնակավայրերի վրա

Երեկ կեսգիշերից սկսած ամբողջ օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է, եղել են հատուկենտ կրակոցներ միայն փոքր տրամաչափի զինատեսակներից։ 

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 անօդաչու թռչող սարքեր, որոնցից՝ 10-ը հարվածային, 3-ը՝ հետախուզական։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ սա արդյունավետության տեսանկյունից բարձր ցուցանիշ է։ Նրա խոսքով՝ սահմանամերձ 5-6 բնակավայրերի վրա Ադրբեջանի զինված ուժերը արձակել են 50-ից ավելի հրետանային արկեր։ 

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանական որևէ բնակավայր, որևէ բնակչի չեն թիրախավորել։ Այլ հարց է, որ հակառակորդը իր բնակավայրերի հարևանությամբ տեղակայում է ռամզավարական օբյեկտներ, որոնք ենթակա են ոչնչացման։

Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերն այս օրերին օգտագործել են ցամաքային զորքերի սպառազինության մեջ գտնվող զինատեսակների մեծ տեսականի, սակայն ոչ ամենամեծ տրամաչափերի և ամենահեռահար միջոցները։ Վերջիններիս անհրաժեշտությունը չի եղել, որովհետև կոնֆլիկտի մակարդակը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, մարտավարական է, լոկալ։ 

Վիրավորների վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեղեկություններ չհայտնեց։ Վերջին տվյալներով՝ վիրավոր 10 զինծառայողներ բուժում են ստանում, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter