
ՊՆ. Զինված ուժերը կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը` ժամը 03:40-ի սահմաններում, զինված ուժերը կանխել են հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Քիչ անց նա հավելել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։
Մեկ այլ գրառմամբ Ստեփանյանը հայտնել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել