
Ուժի մեջ են մտել «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգում իրականացված փոփոխությունները, որոնք ընդունվել էին դեռևս 2019թ օգոստոսի 8-ին ԵՏՀ № 115 որոշմամբ։
Այս փոփոխություններով լրացվել են տեխնիկական կանոնոակարգի 7-րդ և 9-րդ հոդվածները, որոնցով նախատեսված են նոր պահանջներ կենդանական ծագման չվերամշակված պարենային ապրանքների և դրանց ստացման գործընթացների նկատմամբ։
Մասնավորապես, կենդանական ծագման չվերամշակված հումքը, որն օգտագործվելու է սննդամթերքի արտադրության մեջ, պետք է ստացված լինի այնպիսի կենդնանիներից, որոնք անասնաբուժական-սանիտարական փորձաքննության արդյունքներով պիտանի են եղել սննդում օգտագործվելու համար։
Բացի այդ, փոփոխվել ու շտկվել են սննդամթերքի անվտանգությանը վերաբերող մի շարք ցուցանիշեր, օրինակ՝ հակաբիոտիկների թույլատրելի մնացորդային քանակը։
Լրացվել է նաև այն բույսերի ցանկը, որոնք արգելվում է օգտագործել սննդի մեջ կիրառվող կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության մեջ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2020թ մայիսի 26-ի № 69 որոշման համաձայն՝ այս փոփոխությունների համար սահմանված է անցումային փուլ. դրանք՝ ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում թույլատրվում էարտադրել և իրացնել սննդամթերք նախկին տեխնիկական կանոնակարգի պահանջներով։
Իսկ մինչև փոփոխությունների ընդունումն արտադրված սննդամթերքը ԵԱՏՄ շուկայում կարող է իրացվել մինչև իր պահպանման ժամկետի ավարտը։
Մեկնաբանել