HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

10 միլիոն դրամ կհատկացվի Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից և կարկուտից տուժածներին

Գյումրու ավագանին վաղը կայանալիք արտահերթ նիստին 10 միլիոն դրամ կհատկացնի հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից և կարկուտից տուժածներին:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։ Հորդառատ անձրեւից եւ կարկուտից տուժած քաղաքացիների տվյալները հավաքագրելու համար ձեւավորվել է հանձնաժողով:

«Այս պահին մոտ 100 բնակչի ունենք տրամադրվելիք գումար, այդ թվում երկու կազմակերպության, որից մեկը հասարակական, մյուսը՝ սոցիալ-կրթական: Այս տուժածներին փոխհատուցելու համար մոտ 7 միլիոն դրամ ենք նախատեսել»,-նշեց Սոնա Առաքլյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: 

Համայնքապետարանը քաղաքում ստեղծված իրավիճակը պայմանավորել էր այն հանգամանքով, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: 

Սոնա Առաքելյանն ընդգծեց, որ տուժածների թիվը հնարավոր է ավելանա, այդ պատճառով աջակցության գումար են նախատեսել 10 միլիոն դրամ:

Հետագայում արդեն տուժածները, եթե դիմեն փոխհատուցում ստանալու համար, հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները եւ եզրակացություն կտա:

Ուսումնասիրելով համայնքապետարան մուտքագրված դիմումները եւ հաշվի առնելով այցելությունները՝ Սոնա Առաքելյանը նշեց, որ անձրևեւից առավել շատ տուժել են տնակային ավանի բնակիչները. «Տնակային ավաններում, ավտոկայանի տարածքին գետակը հարակից է, այն վարարել էր՝ տներին վնասներ հասցնելով»,- ասաց նա:

Նշենք, որ այն փողոցներում, որտեղ ջրահեռացումը չէր ապահովել անձրևաջրերի հեռացումը, որոշ մեքենաներ մնացել էին ջրի տակ եւ որոշ սեփական տներում ջուր եւ կարկուտ էր լցվել՝ վնասելով գույքն ու կենցաղային տեխնիկան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter