HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արծրուն Հովհաննիսյան․ «Կան տարածքներ, որտեղ շարունակում են մնալ ադրբեջանցի զինծառայողների դիակներ»

Մեծամորի ատոմակայանին հարվածներ հասցնելու մասին հայտարարություններ անողը և նրա վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի։ Իջևանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին սպառնալիքներին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այդ սպառնալիքով իբրև թե պատասխանել էր հայկական զինված ուժերի կողմից Մինգեչաուրի ջրամաբարին հարվածելու մասին սպառնալիքներին, չնայած, որ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով այդպիսի հայտարարություն չի արել և երբեք չի թիրախավորել քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտները։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ շատ ուրախ է, որ այս ռազմական հանցագործության մասին հայտարարությունը հայ դիվանագետները բարձրաձայնում են միջազգային կառույցներում։

Ներկայացնելով հուլիսի 16-ի օպերատիվ իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտից մինչև կեսօր հակառակորդը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ է հասցրել Բերդի տարածաշրջանի բնակավայրերին։ Կեսօրին հարաբերական հանգիստ է եղել, իսկ դրանից հետո Չինարիում ԱԹՍ հարվածներից մեկի հետևանքով վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ, որին օգնության հասած արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմենեքան նույնպես խոցվել է ԱԹՍ-ի միջոցով։ Բարեբախտաբար ԱԻՆ աշխատակիցները չեն տուժել, իսկ Չինարիի բնակչի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունները գնահատեց գերազանց՝ հաշվի առնելով, որ ՀՕՊ զորքերը կիրառել ԵՆ ՕՍԱ-ԱԿՄ և ավելի ցածր ռանգի հակաօդային զինատեսակներ։ Մինչև օրս խոցվել է հակառոկդրի 13 ԱԹՍ։

Այս պահին իրավիճակը կրկին հարաբերական հանգիստ է, և ՀՀ զինված ուժերը են վերահսկում են օպերատիվ իրավիճակը։

Օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքներից դուրս հանել ադրբեջանցի զինծառայողների դիակները (ՊՆ տվյալներով՝ 10 դիակ), չնայած որ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այժմ էլ մի քանի հատվածներում ադրբեջանցի զինծառայողների դիեր կան։ Ըստ նրա՝ գիշերը ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ մեծ կուրստներ է կրել հակառակորդի հատուկ նշանակության, «էլիտար», 100-հոգանոց ստորաբաժանումը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ ընդգծեց, որ մարզում քաղաքացիական պաշտպանության համակարգը շատ լավ է աշխատել, չնայած որ տարածաշրջանում ԱԹՍ-ների հարվածներից պաշտպանվելը նորություն էր բնակիչների համար։ Այնուամենայնիվ, ըստ մարզպետի, կարողացել են ապահովել տոտալ պատսպարում ապաստարաններում և նկուղներում։ Ապաստարանները համալրվել են ծածկոցներով, ջրի ապահովման համակարգերով, լապտերներով և այլ պարագաներով։ 

«Այս օրերի ընթացքում եղել է վնասի 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքային, 4-ը՝ տրանսպորտային, 2-ը՝ ընտանի կենդանիների, 41-ը՝ շինությունների։ Այդ շինություններից 29-ը վնասվել էին մինչև այսօր, 12-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման»,- հայտնեց Տավուշի մարզպետը։

Հավելենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ մայրաքաղաքի բյուջեի միջոցներով կվերականգնվի Այգեպարի հրետակոծված մանկապարտեզի շենքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter